«Արմենիա» ավիաընկերությունը գործում է 2015 թ-ից: Վերջին երկու տարվա ընթացքում ավիափոխադրումներից բացի այլ փաթեթներ առաջարկող ընկերությունն արցախյան շուկայում ներկայացված չէր: Այս տարվանից «Արմենիան» փորձելու է Արցախում ակտիվ գործունեություն ծավալել՝ գործակցության շահավետ առաջարկներ ներկայացնելով զբոսաշրջության ոլոտի պետական և մասնավոր հատվածներին: Այն, ինչ ընկերութունն առաջարկում է Հայաստանի ուղևորներին, մտադիր է ներկայացնել նաև Արցախ եկողներին:
Սկզբնաղբյուր՝ http://www.artsakh.tv/am/news/show/14796