Ապրիլի 19-ից ավիաընկերությունը շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և հինգշաբթի, ուղիղ չվերթներ կիրականացնի Լիոն: Այսպիսով, “Արմենիան” հնարավորություն է տալիս կարճ թռիչքից հետո ընկղմվել ֆրանսիական մշակույթի մեջ, բացահայտել ճարտարապետության բացառիկ նմուշներն և խոհարարական գլուխգործոցները:
Իսկ ապրիլի 24-ից ՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին, ավիաընկերության օդանավերը կթռչեն գերմանական Քյոլն: Յուրահատուկ շոկոլադով և օծանելիքով հայտնի այս քաղաքը կարող է նաև զարմացնել գոթական և ռոմանական ոճով կառուցված տաճարներով և ժամանցի ժամանակակից վայրերով:
Ավիատոմսերն արդեն իսկ հասանելի են ավիաընկերության պաշտոնական www.armeniafly.com կայքում. Դեպի Քյոլն մեկ ուղությամբ տոմսը կարելի է ձեռք բերել 179 եվրոյից սկսած, իսկ Լիոն սկսած 171 եվրոյից:
Նշենք, որ «Արմենիա» ավիաընկերությունը 2017թ վճարել է 390 միլիոն դրամ հարկ և զբաղեցրել 305-րդ տեղը 1000 խոշոր հարկատուների ցուցակում: Ավիաընկերությունը տեղափոխել է շուրջ 75 հազար ուղևոր, իրականացնելով 460 թռիչք: Վերապատրաստել է Boeing 737 օդանավի երկու հրամանատար և վեց երկրորդ օդաչու: