Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է, այն 29 տարի Հռոմից մեծ է: Երևանը հիմնադրվել է 782 թ. թագավոր Արգիշտի I- ի կողմից: Քաղաքի հիմնադրման մասին վկայում է Էրեբունի ամրոցի պեղումների ընթացքում հայտնաբերված սեպագիր արձանագրությունը: Առևտրական երթուղիների խաչմերուկում գտնվելով, ամրոցը շուտով վերածվել է բազմաթիվ տաճարներով և պալատներով լի մի քաղաքի։
Էրեբունին Երևանի հարավ-արևելյան մասում գտնվող՝ Արին-բերդի բլրի գագաթին է և ամենահայտնի հնավայրերից մեկն է տարածաշրջանում: Ըստ արձանագրությունների `Արգիշտի Առաջինը կառուցել է Էրեբունի քաղաքի ամրոցը, մ.թ.ա. 782 թվականին: Որպես թանգարան այն բացվել է 1968 թվականին: Բացումը նվիրված էր Էրեբունի-Երեւան քաղաքի 2750-ամյակին: Թանգարանի պահոցներում կան ավելի քան 10936 հնագույն օբյեկտներ:
Ժամանակակից քաղաքը, 1.3 միլիոն բնակչությամբ, Հայաստանի տնտեսական, քաղաքական և մշակութային կենտրոնն է: Այն ընդգրկում է Հայաստանի 11 պատմական մայրաքաղաքների շունչը և պատմությունը `դառնալով համայն հայության մայրաքաղաքը: Այս տարի Երեւանը նշում է իր հիմնադրման 2800-ամյակը: Տարվա ընթացքում անցկացվող բազմաթիվ փառատոների հետ միասին, մեծ տոնակատարություններ տեղի կունենան աշնանը:
Այս տարի Երևանի տոնը «Եկե՛ք տոնենք միասին» խորագրով է։ Եվ այս խորագիրը իրավամբ հենց մեր Երևանն է հուշել՝ իր յուրահատուկ, յուրօրինակ ջերմ կոլորիտով։ Տասնամյակների պատմություն ունի այս տոնը և տարբեր մասշտաբներով է տոնվել։ Այն նշվում է 1983 թվականից և արդեն կրում է ավանդական բնույթ:
Երեւանի 2750- ամյակի առթիվ 1968 թվականին Էդգար Հովհաննիսյանը գրեց «Էրեբունի- Երևան» երգը, որն էլ հետագայում դարձավ քաղաքի օրհներգը: Երգն առաջին անգամ կատարվել է 2750 հոգուց բաղկացած երգչախմբով:
Եկե՛ք տոնենք միասին Երևանի 2800-ամյակը
Երևանի Քաղաքապետարանի Տուրիզմի բաժին
011 514-230
tourism@yerevan.am